|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ-ը չի հավատում Ալիևի վարչակազմի արդարացումներին. գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Բանն այն է, որ պաշտոնական Վաշինգտոնը դարձյալ կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը` կատարել իրավունքի ոլորտում իր միջազգային պարտականությունները: Այդ մասին, ըստ АПА-ի, հայտարարել է ԵԱՀԿ մշտական խորհրդի ամերիկացի ներկայացուցիչ Քրիստոֆեր Ռոբինսոնը:
«Անցյալ շաբաթ մենք ուշադիր լսում էինք Բաքվի՝ ԵՄ-ին տրված պատասխանները՝ կապված քաղաքացիական ակտիվիստների ձերբակալության, հետապնդումների և դատավճիռների հետ: Հարկավոր է ասել, որ հիասթափված ենք Բաքվի բացատրություններից: Մենք շարունակում ենք ականատես լինել քաղաքացիական հանրության և լրագրողների նկատմամբ ճնշումներին»,- ասված է Ռոբինսոնի հայտարարության մեջ: