|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայկական կողմը հեռուն գնացող պլաններ ունի, որոնք չեն կատարվի, և եթե խաղաղ բանակցություններն արդյունք չտան, Ադրբեջանը ստիպված կլինի լուծել խնդիրը ռազմական ճանապարհով, տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը:
«Իլհամ Ալիևի նպատակն այն է, որ հարցը լուծվի բանակցային, դիվանագիտական ճանապարհով: Սակայն, եթե դա տեղի չունենա, ուզած-չուզած, մենք այլ ճանապարհ չենք ունենա, մենք պետք է վերականգնենք մեր սահմանները և ստիպված կլինենք անել դա ռազմական ճանապարհով ու վերադարձնել հողերը»,- ասել է նա: