|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չինաստանը հայտարարել է, որ աջակցում է TikTok-ի սեփականատիրոջ հայցը ընդդեմ ԱՄՆ-ի վարչակազմի, ովարգելել է ընկերության հետ գործարնքները:
Կիրակի օրը չինական «ByteDance» ընկերությունը, որը TikTok հավելվածի սեփականատերն է, հայտարարել է, որ դատի կտա ԱՄՆ նախագահի աշխատակազմին:
«Չինաստանը աջակցում է այն ընկերություններին, որոնք օրինական կերպով պաշտպանելու են իրենց օրինական իրավունքները: Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խստորեն պաշտպանելու չինական ընկերությունների օրինական շահերը», - երկուշաբթի մամուլի ասուլիսում նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ ՉժաոԼիցզյանը՝ մեկնաբանելով ByteDance-ի գործողությունները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամաններ «TikTok-իսպառնալիքների դեմ պայքարի մասին» և «WeChat սպառնալիքին դեմ պայքարի մասին». ԱՄՆ-ի վարչակազմը TikTok-ին մեղադրում է այն բանի համար, որ նրանք կարող են ամերիկացիների տվյալները փոխանցել ՉԺՀ-ի իշխանություններին. սեփականատերերը հերքում են դա: