|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսող սարքեր է դնում ցանցային համակարգչային սարքավորումներում, որոնք ամերիկյան ընկերություններն արտահանում են արտասահման։ Այդ մասին հայտնում է Ведомости-ն` վկայակոչելով The Guardian-ը:
Պարբերականի լրագրող Գլեն Գրինվալդը երեկ «Ոչ մի տեղ չես թաքնվի» վերնագրով գիրք է հրատարակել, որը հիմնված է ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների վրա։
Սնոուդենի տվյալների համաձայն՝ ԱԱԳ-ն կարողանոււմ է գաղտնալսող սարքեր տեղադրել նույնիսկ արտերկիր արտահանվելու համար արդեն փաթեթավորված ցանցային սարքավորումներում, որոնք արտադրողները տանում են ամերիկյան մաքսակետ։