|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Գազպրոմը» պատրաստվում է ԵՄ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներին` եվրոպացի հաճախորդներին առաջարկում է գազային զեղչեր՝ փորձելով ստանալ նրանց աջակցությունը: Այդ մասին գրում է Ведомости-ն՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած իր աղբյուրը: Այդ մասին են վկայում նաև եվրոպական ընկերությունների հայտարարությունները:
Այդպես՝ Bloomberg-ի համաձայն՝ Eni-ի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին Sole 24 Ore պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ իր ընկերությունը հույս ունի ապրիլին գործարքի պայմանների փոփոխության մասին համաձայնագիր կնքել:
Նման ակտիվությունը, ըստ թերթի, կարող է կապված լինել Ղրիմում ստեղծված իրավիճակի և ԵՄ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների հետ: