|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության ընդունած նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրը՝ փետրվարի 16-ին՝ չնայած Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է РИА Новости-ն:
Մերկելը չի բացառել նաև, որ ապագայում Ռուսաստանի նկատմամբ կկիրառվեն այլ պատժամիջոցներ, եթե Մինսկի պայմանավորվածությունների կատարումը վատ ընթանա:
Սահմանափակումներ կկիրառվեն 19 անձանց նկատմամբ, կսառեցվեն 9 կազմակերպության հաշիվներ:
Նշենք, որ պատժամիջոցների մասին որոշումը կայացվել է փետրվարի 9-ին, դրանք Մարիուոպոլի վրա ռուսամետ անջատողականների հարձակումների պատասխանն են: