|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկներ չի ներկայացնելու կառավարությանը: Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց. «Թե ինչո՞ւ ծրագիր չենք ներկայացնում, կպարզաբանենք կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ»:
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Հարցին, թե՞ ինչ սպասելիքներ ունեն կառավարության նոր ծրագրից, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Բայց իրենք ասել էին, որ նախորդի շարունակությունն է լինելու` պարզապես մի փոքր խմբագրված: Մեր մոտեցումը այն է, որ այս համակարգով չի իրականացվի որևէ լավ բան, որևէ ծրագիր, որը կարող է նպաստել պետության զարգացմանը»: