|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակը» գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ ծերերին հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքը:
Հիշեցնենք, որ նախորդ ԳՄ-ում Հովիկ Աբրահամյանը նեղսրտել էր, թե հանձնաժողովին ու իրեն բանի տեղ դնող չկա, ով ինչ ուզում՝ ասում-խոսում է, մինչդեռ պետք է համաձայնեցնեն իրենց հետ, իրենք էլ ասեն` ինչպես, ով, երբ: «Ո՞վ կարա ինչ ասի, թե ես ինչ պետք է խոսեմ, ինչ ասեմ»,- հակադարձել էր Ռազմիկ Զոհրաբյանը: Թե երեկ ինչ առաջարկներ են ներկայացրել ԳՄ նիստին, մեզ չհաջողվեց ճշտել, կփորձենք այսօր»: