|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Aegean Airlines ավիաընկերության աշխատակցուհի Պարասկևի Պապաեֆտիմիուն «Դոմոդեդովո» օդանավակայանում ընկել է ինքնաթիռի դռնից, երբ օդանավը պատրաստվում էր դեպի Աթենք թռիչքի: Այդ մասին հայտնում է lifenews.ru-ն:
Նախնական վարկածի համաձայն՝ 25-ամյա աղջիկը կանգնած է եղել բաց դռան մոտ այն պահին, երբ տեխնիկական ծառայությունները մաքրելիս են եղել ինքնաթիռի աստիճանները: Նա կորցրել է հավասարակշռությունը և ընկել 5 մետր բարձրությունից: Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկներն արյան փոխներարկում են կատարել: Նա շուտով կտեղափոխվի Աթենք:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
Տեսանյութը՝ այստեղ: