|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռումինիայի կառավարությունը երկրի նախագահ Տրայան Բեսեսկուին զրկել է անհատական ինքնաթիռից. Հռոմի պապի գահակալման արարողությանը մասնակցելու նպատակով այսօր նա օգտվել է «Ալիտալիա»-ի չվերթային ինքնաթիռից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Անցյալ շաբաթ Բեսեսկուն վրդովմունք էր հայտնել այդ կապակցությամբ` հայտարարելով, որ նախագահը չպետք է թռչի շարքային քաղաքացիների հետ, նա պետք է հնարավորութուն ունենա ցանկացած պահի վերադառնալ երկրում, եթե, ասենք, ինչ-որ աղետ լինի: Ի պատասխան երկրի տրանսպորտի նախարարը հայտնել էր, որ նախագահի ինքնաթիռը երկրի բյուջեի վրա նստում է տարեկան 7 մլն եվրո, իսկ ճգնաժամի պայմաններում հարկավոր է տնտեսել: