|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում հայտնի գրող, հրապարակախոս, լրագրող Ռագըփ Զարաքօլուն Բուենոս Այրեսում ելույթ է ունեցել` խոսելով Հայոց ցեղասպանության մասին և դատապարտելով Թուրքիային:
Ըստ Taraf-ի՝ նա ելույթն սկսել է` շնորհավորելով Հայաստանի մայիսի 1-ը, ապա անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու դատապարտել Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը հերքող քաղաքականություն վարելու համար:
Զարաքօլուն անդրադարձել է նաև հայ մտավորականների` Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի և Գրիգոր Զոհրապի սպանություններին, ինչպես նաև վերջին տարիներին սպանված Սելահաթթին Ալիին, Հրանտ Դինքին և Իլհան Էրդոսթին: Գրողն իր մտահոգությունն է հայտնել նաև բանտարկված Սևան Նիշանյանի, Յուքսել Գենջի, Դուրսուն Յըլդըզի կապակցությամբ և նրանց ազատ արձակելու կոչ է արել: