|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եգիպտոսի իշխանությունները դատապարտում են թուրքական և իրանական զորքերի կողմից Հյուսիսային Իրաքում տարածքների հրետակոծումը. ասվում է երկրի ԱԳՆ կայքում։
Կահիրեն նշում է, որ նման քայլերը միայն խորացնում են ճգնաժամը տարածաշրջանում: Եգիպտոսի իշխանությունները նաև շեշտում են, որ Իրաք ներխուժումը խախտում է միջազգային իրավունքը երկրների ինքնիշխանության վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ հունիսի 15-ին Թուրքիան նոր գործողություն է սկսել իրաքյան քրդերի դեմ ՝ «Ճանկ-վագր» անվան տակ և զորքեր ուղարկել երկրի հյուսիսում գտնվող մի շարք շրջաններ: Հունիսի 17-ին իրանական ուժերը ռմբակոծել են Իրաքի հետ սահմանին գտնվող մի քանի գյուղեր: