|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիան աջակցում է Իրաքում զինված հակամարտությանը. Բաղդադում ահաբեկչությանը զոհ դարձած 5 զինծառայողի հողին հանձնելու արարողության ժամանակ հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարար Սեդուն Դելյամին. տեղեկացնում է Al Jazeera-ն:
Ըստ նրա` Թուրքիան շարունակում է իրաքյան որոշ գավառներ իր սեփականությունը համարել, ինչպես եղել է Օսմանյան կայսրության ժամանակ, թեեւ դրանք արդեն իրաքյան տարածքներ են:
5 ամիս շարունակ շրջաններում, որտեղ հիմնականում սուննիներ են բնակվում, շարունակվում են ցույցները Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի դեմ: Ցուցարարները հայտարարում են, որ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ օրինագիծը չափազանց խիստ է, եւ պահանջում են չեղյալ հայտարարել այն: