|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի վիճակագրության բյուրոյի՝ TUIK-ի պաշտոնական տվյալներով՝ Թուրքիան 2024 թվականի հունվարի սկզբից զինամթերք, պայթուցիկ նյութեր, վառոդ և զենքի պահեստամասեր է արտահանել Իսրայել, գրում է Palestine Online-ը։
Թուրքիան, իր հերթին, հերքելով Իսրայելի հետ մասնավորապես պաշտպանության ոլորտում համագործակցության մասին մեղադրանքները, նշել է, որ դա կարող է վնասել պաղեստինցիներին, հայտնում է թուրքական Anews-ը։
«Անհնար է, որ Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցել է Պաղեստինին, իրականացնի կամ մասնակցի որևէ գործողություն, որը կվնասի պաղեստինցիներին: Ազգային պաշտպանության նախարարությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն՝ ռազմական ուսուցում, վարժանքներ և պաշտպանական արդյունաբերության համագործակցություն չի իրակացնում», - ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Գազայի հատվածում, ցավոք, շարունակվում են իսրայելական բռնության գործողությունները՝ թիրախավորելով հիվանդանոցները, դպրոցները, աղոթատեղիները, փախստականների ճամբարները և խաղաղ բնակիչներին»։