|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ, երբ ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ անցել է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը փոխելու` ՀՀԿ-ի առաջարկը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այնքան է ոգեւորվել, որ նստած տեղից «օդային պաչիկներ» է ուղարկել իր գործընկերներին։ Նաղդալյանի այս քայլը երեկ բուռն քննարկվել է:
Այսօր ԱԺ-ում, երբ Yerkir.am-ը Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ էր նա երեկ «օդային պաչիկներ» ուղարկում, նա անկեղծ պատասխանեց. «Երեկ պաչիկներն ուղարկել եմ Բադեյան Մանվելին»:
Դրանից հետո ցանկանում էր հեռանալ, ու մեկ էլ ինչ-որ բան մտքով անցավ, հետ դարձավ ու կատակեց. «Պաչիկների գործն էդքան շահագրգի՞ռ է, հա՞, եթե ցանկացողներ կան, ասեք, ես կքննարկեմ»…