|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սյունեցուն լավ չեք ճանաչում, եթե հավաքեք՝ ասեք, միգուցե թարս անեն՝ ըստ Yerkir.am-ի, ասաց Սյունիքի մաչզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ լուրեր կան, թե այս օրերին մարզպետները հավաքում են համայնքապետներին ու հրահանգում «Այո»-ի համար ձայներ ապահովել։
Հունան Պողոսյանը արձակուրդ չի վերցրել, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում իրականացվող քարոզարշավի ընթացքում ինքը ևս հանդիպում է սյունեցիների հետ։ Լրագրողները տարակուսեցին՝ սա կարող է դիտվել իբրև քարոզարշավ։
«Տեսեք, վարչապետն ազատորեն քարոզարշավն իրականացնում է փողոցներում, իսկ ես հանդիպել եմ Ագարակի մեր աշխատակիցների հետ։ Ես քարոզարշավի չեմ մասնակցում, աշխատանքային հանդիպում է Ագարակի կոմբինատի աշխատակիցների հետ»,-ասաց Հունան Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․