|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ: Ուղերձը ներկայացնում ենք ստորև:
Պարարվեստի հարգարժան գործիչներ,
Հայտնի է, որ սկսած 1982 թվականից ապրիլի 29-ին աշխարհի բոլոր երկրներում հանդիսավորապես նշվում է Պարի միջազգային օրը` որպես պարարվեստի գործիչների մասնագիտական տոն: Ցանկացած տոն առիթ է մեկ անգամ ևս ամփոփելու և արժևորելու պարարվեստի ոլորտում կատարված աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին և անդրադառնալու նրանց թողած ավանդներին:
Կոմիտաս Վարդապետն ասում էր. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
Պարը հատկապես կարևորվում է հայ մշակույթի հոլովույթում, քանի որ նրանում արտացոլված է հայ մարդու կենցաղը, զգացումները, սերն իր ծննդավայրի և ազգային սովորույթների նկատմամբ: Այս իմաստով մեծ է Ձեր ավանդը և նվիրումը, ինչի առթիվ հայտնում եմ երախտագիտությունս և մեկ անգամ ևս շնորհավորում` մաղթելով ստեղծագործական բերկրանքի բազում պահեր և նորանոր հաջողություններ: