կարևոր
5626 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-29 21:48
Աշխարհ

Թուրքիան հնարավոր է համարում ֆրանսիացի քաղաքական գործիչներին ասել, թե որ ակցիաներին նրանց «կարելի է» մասնակցել, որին՝ ոչ

Թուրքիան հնարավոր է համարում ֆրանսիացի քաղաքական գործիչներին ասել, թե որ ակցիաներին նրանց «կարելի է» մասնակցել, որին՝ ոչ

Թուրքիան հնարավոր է համարում ֆրանսիացի քաղաքական գործիչներին ասել, թե որ ակցիաներին նրանց «կարելի է» մասնակցել, որին՝ ոչ։ Մասնավորապես, Անկարային դուր չի եկել որոշ ֆրանսիացի քաղաքական գործիչների մասնակցությունը Փարիզում քրդերի գործողություններին, որոնց ժամանակ ցուցարարները ծածանել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դրոշները։

Փարիզում երեք քրդերի սպանությունից հետո մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել քրդական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցի ժամանակ դժգոհել է բողոքի ցույցերի կապակցությամբ։

Չավուշօղլուն ընդգծել է, որ անընդունելի է ֆրանսիացի քաղաքական գործիչների մասնակցությունը միջոցառումներին (բողոքի ակցիաներին), որտեղ ծածանվել են ահաբեկչական ՔԱԿ-ի դրոշները եւ նրա առաջնորդի պատկերով պաստառները։ Նա ասել է, որ Ֆրանսիան չպետք է թույլ տա նման գործողություններ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Ֆրանսիայի դեսպանին, որպեսզի դատապարտի «ֆրանսիական կառավարության պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների ներգրավվածությունը հակաթուրքական քարոզչության մեջ»: ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը ուրբաթ օրն ասել է, որ Ֆրանսիայի կառավարությունը սպանություններից հետո խնդրել է ոստիկանությանը ուժեղացնել քրդական համայնքի օբյեկտների պաշտպանությունը: Նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ քրդերը «զզվելի» հարձակման թիրախ են դարձել։