|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է 25 օտարերկրացու, որոնք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցել են Թբիլիսիում բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Գերատեսչության տվյալներով՝ տասը մարդ արդեն լքել է երկիրը։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է 91 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ։ Ոմանք ինքնակամ են լքել երկիրը։
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 430 օտարերկրյա քաղաքացի, ինչը 126%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։