|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մալայզիայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ երկրի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում մամուլի ասուլիս է տվել, որում ընդգծել է, որ միայն ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, առանց Եվրոպայի աջակցության, չեն կարող արդյունավետ լինել:
“ԱՄՆ-ը կարող էր ավելի արդյունավետ կերպով զսպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե աշխարհը միավորվեր Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, հետևաբար` ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է համաձայնեցված գործեն այս հարցում”,- հայտարարել է Օբաման:
Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանին, կոնկրետ` Պուտինին, մեղադրել է նրանում, որ Ժնեւի համաձայնության կնքումից հետո “նա մատը մատին չտվեց”, որպեսզի օգնի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը: Օբամայի խոսքով՝ գոյություն ունեն վկայություններ այն մասին, որ Ռուսաստանը խրախուսում է Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի ապակայունացումը: “Միջազգային նոր պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Մոսկվայի դեմ, Ռուսաստանին կստիպեն հասկանալ, որ պետք է վերջ տալ սադրանքներին”,- նշել է նա: