|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը սեփական հարկի տակ մրցեց Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հետ: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և մասնակցեց ողջ հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստը հանդիպման 37-րդ րոպեին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց:
«Զենիթ»-ը այս հաղթանակից հետո շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Պետերբուրգյան ակումբն իր ակտիվում ունի 59 միավոր և մեկ միավորով գերազանցում է 2-րդ հորիզոնականում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին: «Վոլգա»-ն 21 միավորով նախավերջին՝ 15-րդ հորիզանականում է: