|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ռոստով»-ին: Հանդիպման 2-րդ րոպեին Պյոտր Պոլզակը առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 64-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հաշիվը դարձրեց 2:0: Խաղավերջում հյուրերը Ձյուբայի խփած գալի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել «Ռոստով»-ի ֆուտբոլիստներին չհաջողվեց:
Այս հաղթանակից հետո «Վոլգա»-ն շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը` վաստակած 21 միավորով: «Ռոստով»-ը 35 միավորով 8-րդն է: