|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս պարտվեց «Յուվենտուս»-ին: Արդեն 13-րդ րոպեին Կառլոս Տեվեզն առաջ մղեց թուրինցիներին: 5 րոպե անց Մարկո Ռոյսը հավասարեցրեց հաշիվը: Մինչ ընդմիջման գնալը տանտերերը ևս մեկ անգամ առաջ անցան հաշվի մեջ: 43-րդ րոպեին աչքի ընկավ Մորատտան: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ:
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին: Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը 16՛, 30՛, իսկ տանտերերի կազմում աչքի ընկավ Սերխիո Ագուերոն 69՛: Հանդիպման վերջին րոպեին կատալոնացիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն Լեոնել Մեսսին չկարողացավ հստակ իրացնել այն: