|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ավելի քիչ ձայն հավաքած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներից Հուսեյին Քոչանը մզկիթի դռան առջեւ կրակել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ` իր մրցակից Ուլքու Գեչինի վրա:
Ըստ Taraf-ի՝ Քոչանը երկու անգամ կրակել է Գեչինի ոտքերին: Ոստիկանները նրան ձերբակալել են դեպքի վայրից հեռանալու պահին:
Հիվանդանոց տեղափոխված վիրավորը հայտնել է, որ սա միանգամայն քաղաքական նկատառումներով է տեղի ունեցել, և պատրաստվում է բողոք ներկայացնել Քոչանի դեմ:
