|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի խորհրդարանի հերթական նիստի ժամանակ «Արդարություն և զարգացում» կուսակցության` Կ.Պոլսից պատգամավոր Օքթայ Սարալը հարվածել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանին, երբ վերջինս նրան ասել էր. «Դու սուս»:
Ըստ cihan-ի`ծեծկռտուքի վերաբերյալ հետագայում մեկնաբանություն անելիս Սարալը մոռացել է իր կողմից ծեծված պատգամավորի անունը: Իսկ արդեն մամուլի ասուլիսում լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչպես կարող էր մոռանալ գործընկերոջ անունը, Սարալն ասել է. «Մարդ արարածը երբեմն ամենամտերիմ մարդու անունն էլ կարող է մոռանալ: Հատուկ չեմ արել, այդ պահին պարզապես մոռացա»: