կարևոր
2731 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-08 19:10
Քաղաքական

Ինքը դուխը Նիկոլից է ստանում․ ՔՊ-ականի կողմից ծեծված քաղաքացի

Ինքն ինձնից «աբիժնիկ» էր, վեց ամիս առաջ բերնին տվել եմ, չի մարսել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի կողմից ծեծված Արմեն Սահակյանը։

Նրա խոսքով՝ Թորոսյանն իրեն «ստոլբայի» մոտ տեսել է, ասել՝ արի նստի մեքենա։

«Ես էլ ասեցի՝ չեմ նստի ավտոդ, դու «պասպորտով ***-ի տղա ես։ Ասեցի՝ խնդիր ունե՞ս իմ հետ, արի, իմ գարաժի մոտ խոսենք։ Ավտոյից իջավ, գազի բալոնը փչեց աչքերիս ու փետով խփեց։ Ուզում էր փախներ, խփեցի ավտոյին, հետ իջավ, արդեն քարով եկավ»,- ասաց նա։

Քաղաքացին պատմեց՝ իր և Սուրեն Թորոսյանի միջև վեճը ծագել է վեց ամիս առաջ, երբ վերջինս կտրել է գյուղի ջուրը։ 

«Ասում ա՝ ժողովուրդը մուծումներ չի անում։ Ինքն էդ դուխը Նիկոլից է ստանում»,- նշեց նա։

Ըստ քաղաքացու՝ Սուրեն Թորոսյանը խնդիր ունի գյուղի բոլոր տղաների հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։