|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նոր վարչապետին, նրա նշանակմանը նախ ասաց. «Հա, ի դեպ, Շարմազանովը հայտարարել էր, որ նոր վարչապետը պետք է բոլորի համար ընդունելի ու սիրված անձ լինի»: Հետո հայտարարեց, որ նոր վարչապետի հետ էլ անցել են համատեղ ճանապարհ, բայց նոր կառավարության գնահատականը կտան որոշ ժամանակ անց:
«Մենք հաջողություն ենք մաղթում նրան իր գործունեության մեջ: Այսօր իսկապես երկիրը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած, թե ինչպիսին կլինեն նոր վարչապետը ու նոր կառավարությունը, ցույց կտա ժամանակը: Մենք կառավարությանը չենք խանգարելու, կսպասենք հարյուր օրին ու կտանք գնահատականը»,- ասաց Բաղդասարյանը: