|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջատար դիրքերում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դեռևս սպասողական վիճակում է` պարտադիր կուտակային վճարները փոխանցելու առումով: Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշեց, որ մինչև մայիսի 15-ը դեռ ժամանակ ունեն` սպասելու համար:
«Հաշվարկներն արել ենք, բայց, պարտադիր վճարների գանձման հետ կապված, 10 օր ունենք: Կսպասենք նոր կառավարության դիրքորոշմանը: Ինչ որոշում կընդունի կառավարությունը, այդպես էլ կշարժվենք»,- ասաց նա` հավելելով, որ մինչ այժմ հետևել են օրենքի պահանջին` կատարելով պահումներ:
Նշենք, որ պարտադիր կենսաթոշակային օրենքի հետ կապված անորոշ վիճակը շարունակում է պահպանվել: Մինչ վարչապետը հայտարարում է, որ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցված է, իսկ նոր օրենսդրական փաթեթը ներկայացնելու համար ՍԴ-ն ժամկետ է սահմանել, գործատուները դեռևս հստակ չգիտեն, թե ինչպես են վարվելու: