|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ կիսաեզրափակիչ փուլի` «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ 0:0 հաշիվը ամբողջովին ձեռնտու է իրենց:
«Արդյունքը տրամաբանական է: 2 թիմերի դարպասապահներն էլ լուրջ պահեր չեն ունեցել իրենց դարպասների մոտ: Խաղը բարդ էր, բայց դա մեր մարտավարությունն էր: Հասկանալի է, որ մադրիդցիներն այսօր ավելի շատ էին տիրում գնդակին: Չնայած խաղից առաջ և խաղի ընթացքում հանդիպած բոլոր դժվարություններին` այնուամենայնիվ, խաղի արդյունքից գոհ եմ:
Ես ուզում եմ, որ հաջորդ խաղում «Չելսի»-ն հաղթի 5:0 հաշվով: «Վիսենթե Կալդերոն»-ից հեռանալ չպարտված շատ բարդ է, բայց մենք արեցինք դա: Հիմա ամեն ինչ մեր ձեռքերում է, և մենք ամեն ինչ կորոշենք տնային խաղում»,- մասնագետի խոսքերն է մեջբերում championat.com-ը: