|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»- «Ֆոլգորե» խաղից հետո լրագրողներին հանդիպեց Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը։
«Փյունիկ»-ը շատ լավ խաղաց։ Որոշել էինք հենց առաջին րոպեներից պրեսինգ կիրառել և դա ստացվեց։ Երբ 10 հոգով սեղմվում են դարպասին, դժվար է լինում գոլ խփել։ Շնորհավորում եմ տղաներին, լավ խաղ անցկացրեցին։ Համոզված եմ դրսում ավելի խոշոր հաշվով ենք հաղթելու։
Իմ թիմի խաղը լավ եմ գնահատում, և շատ գոհ եմ տղաներից։ Մենք ավելի շատ գրոհեցինք, սակայն 2 գոլ խփեցինք։ Սեզար Ռոմերոն մեզ ուշ էր միացել և ամբողջովին պատրաստ չէր հանդիպմանը, այդ պատճառով դուրս եկավ փոխարինման»-ասաց Հովսեփյանը։
Լուսանկարը՝ Փյունիկ Ֆ․Ա․-ի