|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում չեն դադարում հակահայկական հայտարարությունները: Այս անգամ էլ «սրամիտ» հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին՝ ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանության մասին վերջերս ընդունած բանաձևի վերաբերյալ:
«Ամեն տարի ապրիլ ամսին հայկական սփյուռքի «կուկլաները» դուրս են գալիս քաղաքական դաշտ և սկսում ցույցեր անել, այսպես կոչված՝ Ցեղասպանության ճանաչման համար: Նրանց, ովքեր ցեղասպանությունն օգտագործում են մեզ սպառնալու համար, ասեմ, որ այդ ժամանակներն անցել են, և խորհուրդ եմ տալիս դադարեցնել նման վերաբերմունքը: Այդ անամոթ պահվածքի՝ Թուրքիայի ժողովրդին ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրելու ժամանակն անցել է: ԱՄՆ Սենատի կողմից այդ բանաձևի ընդունումը և այդ դեպքը ցեղասպանություն որակելը մեզ ընդհանրապես չեն անհանգստացնում և որևէ իմաստ չեն ներկայացնում: Այս երկրի որոշ քաղաքական գործիչները ճանապարհ են բացում նրանց, ովքեր «բոլորս հայ ենք» էին ասում, սակայն դրանք մեզ համար միայն աղմուկ են: Այսուհետ ինչ ուզում են, թող անեն: Նախ` թող հաշիվ պահանջեն նրանցից, ովքեր Իրաքում, Աֆղանստանում կրոնի համար սպանում են մարդկանց, հետո նոր մեր մասին խոսեն»,- ասել է Բահչելին: