|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր բնակիչների դժգոհությունն այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) լայն շինարարություն է սկսել Երևանի «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում, ինչը վտանգավոր է, քանի որ հրապարակը մեծ լարման հոսանքի գոտում է գտնվում։ Սակայն որևէ կառույց չի համարձակվում պատգամավորին արգելել։ Նշենք, որ Սեդրակյանին պատկանող գազալցակայանն ու բենզալցակայանը ևս վտանգավոր են համարվում, քանի որ դրանց կողքին դպրոց կա։
«Ժողովուրդ»-ը փորձեց բնակիչների դժգոհության մասով պարզաբանում խնդրել Սեդրակյանից։ Վերջինս ասաց. «Բոլոր նորմերն էլ պահպանվել են, համապատասխանում ա, չի կարա տենց բան լինի, ինչի կողքն ուզում ա լինի, նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ։ Թանգարանի, հրապարակի հետ կապված էլ ես տեղյակ չեմ»։
«Դե իհարկե «ֆսյո», բնակիչների խոսքը պատգամավորի մոտ ի՞նչ արժեք պիտի ունենա»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։