|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ուկրաինացի օղի արտադրողները զայրացել են Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության վրա` իրենց արտադրանքը կեղծելու եւ անբարեխիղճ մրցակից լինելու համար:
Օրինակ` «Ալեքս Գրիգի» արտադրած «Ուկրաինա» օղին բավականին դժվար է տարբերել ուկրաինական «Ալեֆ-Վինալ» ընկերության արտադրած «Ուկրաինկա»-ից, «Խլոպվի»-ն ` ուկրաինական «Խորտիցա»-ից, «Պրեմիումը»` ուկրաինական «Պրայմ»-ից. գրում է Экономические известия-ն:
Ըստ հրապարակման` Global Spirits ընկերության («Խորտիցա», «Շուստով», Oreanda ապրանքանիշեր) մարկետինգի գծով տնօրեն Գեորգի Մայորովը ասել է, որ թեեւ Հայաստանում ուկրաինական օղիները կեղծվում են, սակայն ուկրաինականն ու հայկականը տարբերակելը հեշտ է` հայկականն ավելի անորակ է եւ մի քանի անգամ էժան:
Ուկրաինացի գործարարներին մտահոգում է նաեւ այն, որ «Ալեքս Գրիգ»-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, եւ այս դեպքում դատարանի որոշումները ոչինչ փոխել չեն կարող:
Իսկ ահա Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Պյատնիցկին հայտարարել է, որ այս հարցով աշխատում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ, քանի որ հայկական կողմի հետ մինչ այս պահը որեւէ եզրահանգման չեն եկել: Փոխնախարարը նաեւ նշել է, որ եթե ԱՀԿ-ի միջոցով էլ հարցը չլուծվի, Ուկրաինայի իշխանություններն այլ միջոցներ կձեռնարկեն: