|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժառանգություն» կուսակցության, ՀԱԿ եւ ԲՀԿ առաջնորդների միջև հանդիպումը շատ լավ, բովանդակային հանդիպում է եղել, որը կարևոր է հետագա համագործակցության համար: Այն տևել է երկու ժամից ավելի` մասնավոր տարածքում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին, թե հանդիպման ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվել, նա չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ երեք ուժերի համատեղ հայտարարության մեջ ամեն ինչ ասված է: Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ ասված էր ընդամենը, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր:
Արդյո՞ք այդ հանդիպումը նշանակում է, որ իրականություն է դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցությունների միջև հետագա համագործակցության կարևոր պայմանը, և «Ժառանգությունը» դուրս չի գա համագործակցության ֆորմատից: Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց այդ հարցին. «Իսկ դուք ա՞յլ հայտարարություն եք լսել»:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի «Ժառանգություն» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դեռևս քննարկումներ են գնում, առաջիկայում կհայտնեն հստակ դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: