|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ-ում ոչ իշխանական չորս ուժերի միջև երեք ու կես ժամ շարունակվող քննարկումներն ընդհատվեցին տեխնիկական պատճառով, որովհետև «Ժառանգություն» խմբակցությունը պետք է մասնակցեր Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին:
Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընդմիջված քննարկումը շարունակվելու է այսօր` հանրահավաքից հետո, որից հետո կտրվեն շատ հարցերի պատասխաններ: Նա ասաց, որ չորս ուժերի միջև բանակցություններն արդյունավետ են ու ընթանում են կառուցողական մթնոլորտում: Քննարկման առարկա են դարձել նաև այսօր հրապարակված` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորներն ու խորհուրդները:
«Դեռ չկայացած շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքից իշխանությունը նահանջեց: Ստեղծվել է նոր իրավիճակ, որտեղ առաջանում է նոր մարտավարության խնդիր: Առաջացել է այնպիսի իրավիճակ, երբ կան տարաձայնություններ` նոր մարտավարության հետ կապված, և հիմա քննարկում ենք, որ միասնական մոտեցումներ ձևավորենք: Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն»,-ասաց Զուրաբյանը: