|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի հայ համայնքը դիմել է միջազգային հանրությանը՝ խիստ միջոցառումներ ձեռնարկելու և Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա իրականացված հարձակումը դատապարտելու կոչով. հայտնում է AnalitikaUA.net-ը։
Տեղեկության համաձայն՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ իրենք արդեն երկար ժամանակ է՝ հետևում են Սիրիայի իրադարձություններին և մշտական շփման մեջ են երկրի հայ համայնքի հետ։
Շատվորյանը նշել է, որ համաշխարհային հանրության աչքի առաջ Քեսաբում ողբերգություն է տեղի ունենում, որը մեզ հիշեցնում է այն, ինչ մենք արդեն վերապրել ենք մեր պատմության ավելի վաղ էջերում։
«Մենք չենք կարող հաշտվել այդ սարսափելի անարդարության հետ»,- ասել է նա։