|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն` Շահենին, հրավիրել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` հարցաքննության: Հիշեցնենք, որ օրեր առաջ Շահեն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն):
Ի պաշտպանություն Շահեն Հարությունյանի` այսօր մի խումբ իրավապաշտպաններ և քաղաքացիներ հավաքվել էին քննչական գլխավոր վարչության շենքի առջև: Ակցիայի մասնակիցները կրում էին «Շահեն Հարությունյանը 15 տ.` քաղաքական հետապնդման մեջ», «Խուլիգանները հայրենիքը վաճառողներն են» գրությամբ պաստառներ:
Ի դեպ, ակցիային էր միացել նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ եկել է իր զորակցությունը հայտնելու Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն: Ըստ Հովհաննիսյանի` Շանթ Հարությունյանն այսօր քաղբանտարկյալ է, և այժմ էլ փորձում են մեր անչափահաս սերնդի ներկայացուցիչներին քաղբանտարկյալ դարձնել: