|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերջին օրերին իրավիճակը բավականին սրվել է Սիրիայի Քեսաբի տարածաշրջանում, որտեղ Թուրքիայից ներխուժած զինված խմբերը լարված ու սուր իրավիճակ են ստեղծել: Քեսաբը, որը հիմնականում բնակեցված է հայերով ու ալեւիներով, դատարկվում է, Քեսաբի հայերը ապաստան են գտնում Լաթաքիայում:
Պարզելու համար, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում կամ պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը` Քեսաբում մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու համար, Yerkir.am-ը դիմեց ԱԳՆ: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԳՆ-ի կողմից անհրաժեշտ բոլոր քայլերն արվում են, որոնք, սակայն, այս պահին հրապարակման ենթակա չեն:
Հարցին` արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստանն այս խնդրի վերաբերյալ պաշտոնապես հանդես գա, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Ինչ որ պետք է արվի, արվում է, ինչ որ մեզանից կախված է, անում ենք: Դրա մասին չեմ կարող հրապարակային խոսել: Եթե պաշտոնական դիրքորոշում հայտնելու անհրաժեշտություն լինի, մենք դա կանենք»: