|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին: Նա մատնանշեց մամուլի տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հայաբնակ վայրերում` ստիպելով մարդկանց տարհանվել:
«Մենք սկսում ենք կորցնել արևելքի հին համայնքներից մեկը: Ի՞նչ գործողություններ եք ծրագրում անել այս խնդրի կապակցությամբ: Միգուցե համատեղ քննարկենք խնդիրը արտաքին գործերի նախարարության հետ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան թուրքական զինված խմբավորումները անցել էին թուրք-սիրիական սահմանը և հարձակվել Քեսաբի և մյուս հայաբնակ գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսաբի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ տարհանվել էր Լաթաքիա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բոլորն են մտահոգված այդ խնդրով, սակայն Հայաստանը իրավասու չէ միջամտել այլ երկրի ներքին գործերին:
«Գործողությունների ծրագրի մասին խոսելն ավելորդ է: Ճիշտ կլինի այստեղ հրավիրենք արտգործնախարարին, ով կներկայացնի իրավիճակը Սիրիայի հայաշատ վայրերում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: