|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ
Ինչպես արդեն հայտարարել ենք, այսօր ՀՀ-ում մեկնարկում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Զուգահեռ ՀՀ սահմանում այս օրերին տիրում է լարված իրավիճակ: Հակառակորդը հետևողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ խախտելով բնակչության բնականոն կեցությունը և վնասներ հասցնելով գյուղական համայնքներին: Այս ամենի մասին պաշտոնական աղբյուրները ըստ անհրաժեշտության տեղեկատվություն կտրամադրեն և կիրազեկեն իրավիճակի մասին:
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, խնդրում ենք տեղեկություն ստանալու նպատակով ամեն րոպե չզանգահարել հատկապես բջջային հեռախոսներին:»