|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀԱՄԱՍ կազմակերպությանը պատկանող Palestine-Info-ի ռուսալեզու տարբերակի կայքում այսօր տեղեկություն է հայտնվել, թե Գազայի հատվածում նախաձեռնող խումբ է ստեղծվել, որը մտադիր է դիմել Պաղեստինի կառավարությանը Ղրիմի հանրաքվեի նման հանրաքվե անցկացնելու և Ռուսաստանին միանալու հարցով. հայտնում է իսրայելական NEWSru.co.il-ը:
Նախաձեռնող խմբի անդամներն են Գազայում բնակվող ՌԴ քաղաքացիները, իսկ այդպիսիք Գազայում 50 հազար են:
«Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին աշխարհի ցանկացած ծայրում: Իսկ մեր և մեր երեխաների կյանքը տարիներ շարունակ վտանգված է եղել: Մենք Իսրայելի հանդեպ վախով ենք ապրում»,- ասել է նախաձեռնող խմբի անդամներից մեկը:
NEWSru.co.il-ը նշում է, որ այլ աղբյուրներից տեղեկությունը հաստատել դեռեւս չի հաջողվել: