|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2013 թվականին Երեւանի նարկոլոգիական կլինիկայում հաշվառված է եղել 4924 թմրամոլ` 2012 թվականի 4332-ի փոխարեն: Եթե 2012 թվականին հաշվառվածներից միայն 55-ն են եղել կանայք, ապա 2013 թվականին`67-ը:
Հայաստանում թմրամոլների ամբողջական թվաքանակը հաշվել գործնականում անհնար է, ուստի հաշվարկվում է մոտավոր հաշվարկային թվաքանակը: Վիճակագրության մեջ, քանի որ նարկոլոգիական կլինիկայում հաշվառվածները թմրամոլների հիմնական թվաքանակը չեն արտացոլում, մոտավոր հաշվարկային թվաքանակը ստանալու համար կլինիկայում հաշվառվածների թիվը բազմապատկվում է 7-10-ով: Այս արդյունքները, սակայն, վերջնական ու ճշգրիտ չեն: