|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գաղտնիք չէ, որ «տրապիկամիկ», «լիրիկա», «կոակսիլ», «սեդալգին» դեղերի միջոցով մարդիկ թմրանյութ են «պեղել» եւ ոստիկանության թմրաբիզնեսի եւ թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ Նազարեթ Մնացականյանի հավաստմամբ` դրանք վաճառվում են դեղատոմսով: Սակայն պարզվում է, որ դեղատոմսով է տրվում միայն «կոակսիլ» հանգստացնողը, իսկ մնացածն ուղղակի կարելի է գնել: Վերոհիշյալ դեղերից շատ էժան թմրանյութ է ստացվում, որը քայքայում է առողջությունը`մահվան ելքով: Նազարեթ Մնացականյանի համոզմամբ` հիվանդից թմրամոլ դառնալը մեկ քայլ է:
Տարօրինակ է, որ բոլոր թմրամոլները բուժվում են ընդամենը 24 օր`կամավորության սկզբունքով, որից հետո էլ կարող է գտնվել բժշկական հսկողության: Այս առումով, զարմանալի չէ, որ թմրամոլների 80 տոկոսը, 24 օր բուժվելուց հետո, 5 տարվա ընթացքում կրկին վերադառնում են իրենց «փեշակին»: