|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մենք տեղեկացել էինք, որ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի եղբայր Սիմոն Կարապետյանը, որը ոստիկանության քննական հաշվառման կայանի (ՄՌՈ) Մասիսի բաժնի պետն է, կաշառք է վերցրել` ինչ-որ մեքենա գրանցելու համար եւ «բռնվել» է: Նույնիսկ լուրեր տարածվեցին, որ փախել է Հայաստանից:
Երեկ «Ժողովուրդը»-ը տեղեկացավ, Սիմոն Կարապետյանն իսկապես Հայաստանում չէ, նա Գերմանիայի, ավելի կոնկրետ` Բեռլինի հիվանդանոցում է: Մեզ հետ հեռախոսազրույցում Սիմոն Կարապետյանն ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի օրինական թույլտվությամբ է մեկնել Գերմանիա` վիրահատության: Մեր հարցին, թե ինչ կաշառք է վերցրել` մաքսանենգ ավտոմեքենա գրանցելու համար եւ ինչու է փախել Հայաստանից, Կարապետյանը պատասխանեց. «Ես ձեզ ասացի, որ բուժվում եմ, ի՞նչ փախնել: Համ էլ ես մեքենա գրանցող չեմ: Մեքենան մաքսազերծվում ա, գրանցվում ա, փորձագետն էլ եզրակացություն ա տալիս, ես ընդամենը հաստատում եմ, ի՞նչ եք ասում, չեմ հասկանում»: