|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2012 թվականին Հայաստանի աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 միլիոն 260 հազար 800 հոգի, որոնցից միայն 1 միլիոն 418 հազար 300-ն է եղել տնտեսապես ակտիվ: Իսկ տնտեսապես ակտիվ բնակչությունից ընդամեն 1 միլիոն 172 հազար 800 հոգին է զբաղված տնտեսությունում, այսինքն` աշխատում են պետական կամ ոչ պետական հատվածում:
Դատելով ԱՎԾ ներկայացրած թվերից` ըստ որոնց` Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 17 հազար մարդ, պարզ է դառնում, որ մոտ 1 միլիոն 850 հազար մարդ չի աշխատում կամ աշխատանքային տարիքի չի հասել, կամ էլ կենսաթոշակային տարիքի է, գործազուրկ, «տնտեսապես ոչ ակտիվ»: Այսինքն` մշտական բնակչության մոտ 1/3-ն է միայն աշխատում` ամեն երրորդ մարդը: Իսկ ավելի ստույգ` ստացվում է, որ Հայաստանում 2 աշխատող պահում է 5 չաշխատողի...
![]() |