|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պարզվում է, որ ՀՀ քաղաքացի դառնալու համար պետք է ներկայացնել որոշակի փաստաթղթեր, այդ թվում` նաև հայ լինելը հավաստող փաստաթուղթ` համաձայն ՀՀ կառավարության 1390-Ն որոշման, որն ընդունվել է 2007-ի նոյեմբերի 23-ին:
Առավել հետաքրքիր է այն, որ որոշման 3-րդ հավելվածի 1-ին կետի, 8-րդ ենթակետում նշվում է, որ ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ է համարվում եկեղեցական կառույցների կողմից տրված` մկրտության մասին փաստաթուղթը` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի` ազգությամբ հայ լինելու մասին նշումով:
Իսկ որոշման 4-րդ հավելվածում նշված են եկեղեցական այն կառույցները, որոնց կողմից տրված` մկրտության մասին վկայականը փաստում է անձի հայ լինելը:
Որոշման համաձայն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայ ավետարական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու բոլոր կառույցներում մկրտվածները համարվում են հայ:
Ա.Կ.