|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Աշխարհահռչակ դերասանուհի, ռեժիսոր Ֆանի Արդանը խոստովանել է իր` հայկական ծագում ունենալու փաստը:
Դերասանուհին Երևան էր ժամանել` «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցելու, եւ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց իր` հայկական արմատներ ունենալու մասին լուրը:
Սակայն Հայաստանից մեկնելուց մի քանի ժամ առաջ` Փարաջանովի անվան թանգարանում նա նշել է, որ մինչև հիմա հրաժարվում էր այդ մասին բացահայտ խոսել, քանի որ հայ տղամարդն իր տատիկի ապօրինի ամուսինն է եղել:
«Խոստովանության» պահն արձանագրել է կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը: