|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը դիմել է ուկրաինացիներին. korrespondent.net-ը:
Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները կանեն հնարավորը Ռուսաստանի հետ կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն ուկրաինական պետության համար պատերազմի վտանգն իրական է:
«Այդ պատճառով ես ստորագրել եմ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը: Այդ որոշումն ընդունել է մեր խորհրդարանը»,- ասել է Տուրչինովը։
Նա ընդգծել է, որ Կիևը պատրաստ է Ղրիմի ապագայի վերաբերյալ բանակցություններին, սակայն երբեք չի համաձայնի Ղրիմի անեքսիայի հետ: