|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2013-ին Հայաստան է ներթափանցել նոր աղանդ, որի բոլոր ներկայացուցիչները համասեռամոլներ են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Ըստ նրա` աղանդի նպատակը դրամաշնորհներ շահելն է, քանի որ դրսի կազմակերպությունները հենց նմաններին են դրանք տրամադրում:
«Սևակ Կիրակոսյան անվամբ մի տղա է նրանց ղեկավարը, որ նույնպես համասեռամոլ է: Նրանք քարոզում են, որ համասեռամոլությունը վատ բան չէ: Նրանք անգամ Հիսուսին են համասեռամոլ համարում»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ դեռ հայտնի չէ, թե որտեղ է նրանց հավաքատեղին: