|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոն» գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով` մոտ ութ ամիս առաջ կրոնական նոր կառույց է ներթափանցել Հայաստան:
«Ալմա այաթ» կրոնական կառույցը ղազախական ծագում ունի և աչքի է ընկնում իր գործունեության առանձնահատկությամբ, այն է` ինքնահրկիզմամբ հասնել ինքնամաքրման: Կառույցը հիմնել է Ալմա Աթայի շրջանի Չունջա գյուղի բնակիչ, վարորդ Ֆարհատ Մուհամեդովիչ Աբդուլաեւը, որը մարդկանց «բուժել» է ինքնահրկիզմամբ` իրեն հռչակելով «Աստծո զավակ»:
Ղազախստանում մեծ ճանաչում գտած Ֆարհատի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ինչն էլ սահմանափակել է նրա գործունեությունը: Փոխարենը նմանօրինակ կառույցներ են սկսել գործել ԱՊՀ մի շարք երկրներում:
«Ալմա այաթն» այժմ համալրում է մեր հանրապետությունում գործող կրոնական կառույցների շարքը: Ա. Ամարյանի խոսքով` այս կառույցի գործունեությունից դեռ ոչ ոք չի տուժել, ինքնահրկիզման դեպքեր չեն գրանցվել: